Տղաները գտնվում են առանձին խցերում. Նիկոլ Փաշինյան

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանտ Ֆեյսբուքում գրել է. «Քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցի Հայկ Կյուրեղյանին եւ Գեւորգ Սաֆարյանին: Տղաները գտնվում են առանձին խցերում: Նրանց հետ մանրամասն քննարկեցի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները: Հույս ունեմ քրեակատարողական համակարգի պաշտոնյաները զերծ կմնան լարվածության նոր առիթներ ստեղծելուց: Համենայնդեպս՝ ուշի ուշով հետեւում եմ իրավիճակին եւ ըստ անհրաժեշտության կձեռնարկեմ համապատասխան միջոցներ»: