18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հարկային վարչարարության պտուղները

Տնտեսագիտական համալսարանի դասախոս, փորձագետ Սուրեն Պարսյանը Henaran.am-ի հետ զրույցում ամփոփեց 2015 թվականի հարկային դաշտում տեղի ունեցած փոփոխությունները՝ տալով դրական գնահատականներ:

«2015 թվականի մայիսի 7-ին «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարվեցին փոփոխություններ և լրացումներ, որի համաձայն՝ առքուվաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտները շրջանառության հարկ կվճարեն 5 տոկոս, սակայն նրանք հնարավորություն կունենան իրենց կողմից ձեռք բերված ապրանքների 4 տոկոսի չափով նվազեցում կատարել: Այսինքն՝ 5 տոկոսը կարող են դարձնել 1 տոկոս, եթե ունենան փաստաթղթավորում»,- ասաց տնտեսագետը: Նրա խոսքով՝ օրենքի փոփոխությունը թույլ է տալիս ոչ թե իմպերատիվ կերպով պահանջել բոլոր ՓՄՁ-ներից՝ ունենալ փաստաթղթավորում, այլ ստեղծված է մոտիվացիոն համակարգ, ըստ որի՝ ՓՄՁ-ների ներկայացուցիչները կարող են նվազեցնել հարկային բեռը, եթե կատարեն փաստաթղթավորում:

Փորձագետը, սակայն, ուշադրություն հրավիրեց նաև հարկային մյուս փոփոխության վրա, որը կարգավորում է ոսկյա զարդերի առքուվաճառքով զբաղվող անձանց գործունեությունը: Խոսքը գնում է «Արտոնագրային վճարի մասին» օրենքում կատարված փոփոխությանը:

«Այդ փոփոխությամբ՝ կես քառակուսի մետր տարածք զբաղեցնող սեղանիկ ունեցող ՓՄՁ ներկայացուցիչն այսուհետ կվճարի 35 հազար դրամ հարկ և կազատվի մնացած հարկային պարտավորություններից, ինչը ավելի հստակեցրեց և պարզեցրեց ոսկու առքուվաճառքով զբաղվող սուբյեկտների գործունեությունը: Բանն այն է, որ նրանք չէին կարողանում կատարել իրենց կողից ձեռք բերված զարդերի փաստաթղթավորումը, իսկ օրենսդրական այդ փոփոխության բացակայության հետևանքով ավտոմատ ընկնելու էին 5 տոկոս շրջանառության հարկ վճարողների ցանկի մեջ»,- պարզաբանեց նա:

Ըստ Պարսյանի՝ այդ երկու փոփոխությունները կարևոր ազդեցություն ունեցան համակարգի բարեփոխումների վրա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ