15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ցնծում են նիկոլականները…Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախցիները նույնիսկ բլոկադայի ժամանակ հրաժարվեցին Ադրբեջանից /Աղդամով/ եկող սնունդից, իսկ նիկոլիստները տարվա իրադարձություն են համարում դեպի  Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին Բաքվի որոշումը։
Ցնծում են նիկոլականները…
Թե բա ղազախական ցորենն Ադրբեջանի տարածքով գալիս է Հայաստան։
Վաղն էլ ադրբեջանական նավթն ու գազն են գալու։
Մյուս օրն էլ ադրբեջանցիներն են գալու Հայաստան ու մի քանի տարուց արձանագրելու ենք,որ մեր երկրում «նոքյարի» կարգավիճակ ունենք։
Արցախը հայաթափվել է,հայ գերիները Բաքվում են,դուք Ադրբեջանից  եկող ցորենն եք ուրախ ուտելու՞։
Ո՞նց էր հնարավոր մի քանի տարում մի ամբողջ հասարակության արժեքային համակարգի վրա նման դիվերսիա իրականացրել։
Արցախցիները հրաժարվեցին նույնիսկ շրջափակման օրերին Աղդամից եկող սնունդից,իսկ քպ-ականները քիչ է մնում «գթասրտության մեդալ» շնորհեն Ադրբեջանի ղեկավարությանը։
Ամոթ է, ամոթ։
Հազարավոր կյանքեր խլած  ու Արցախի էթնիկ զտումը կազմակերպած երկրի ղեկավարությանը մի հատ էլ հայ ազգի բարեկամ հռչակեք ու ամեն ինչ տեղը կընկնի»։
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ