02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

«Մի խոսքով` ցավ եմ զգում»

«Ես շատ եմ ափսոսում ու շատ եմ ցավում, որ քանդում են մեր մշակութային արժեքները: Երիտասարդական պալատի քանդումը  եղավ ու այդ պատմությունը դեռ չենք մարսել: Սա մեր քաղաքի պատմությունն է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Զվարթնոց օդանավակայանի հին ուղևորային համալիրի էստակադան քանդելու վերաբերյալ որոշմանը,  ասաց երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը:

Երաժիշտը փաստեց, որ քաղաքը իր պատմությունը ունի և ճարտարապետական մնայուն  կառույցները այդ պատմության մասնիկն են:

«Կարծում եմ, որ այդ կառույցը կարելի էր պահպանել: Պարտադիր չէր օգտագործել իր նպատակով: Այս կառույցը շատ հետաքրքիր լուծում ունի և եզակի է և չեմ կարծում, որ այդպիսի կառույցները այնքան շատ են աշխարհի երեսին, որ քանդվեն: Մի խոսքով ցավ եմ զգում»,-ընդգծեց Արտավազդ Բայաթյանը:

Արտավազդ Բայաթյանը գտնում է, որ նաև ինքնատիպ կառույցների շնորհիվ են արվեստագետները «շնչում»: Ստեղծագործությունների մեջ նաև քաղաքն է ` իր տեսքով ու այդ պահին:

«Առհասարակ, շատ բան է քանդվել: Օրինակ` Աբովյան փողոցը իր տեսքից ընկավ ու լրիվ ուրիշ բան է դարձել: Ո՞ւմ են պետք այդ բարձրահարկ շենքերը: Ես չեմ հասկանում: Ամեն մեկը մի քառակուսի առնում է և ուզում է շատ բան կառուցի»,-եզրափակեց Արտավազդ Բայաթյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ