18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մարդն իր իսկ տեսակին ոչինչ թույլ չի տալիս»

Մարդն ունի երկու ոտք և երկու համոզմունք. մեկն այն դեպքի համար, երբ իրեն լավ է զգում, մյուը, երբ իրեն լավ չի զգում: Վերջինը հավատքն է: Նա մի ողնաշարավոր կենդանի է, որ ունի անմահ հոգի և հայրենիք:

Մարդը մի օգտակար էակ է, քանզի ծառայում է այն բանի համար, որ զինվորների մահվան գնով բարձրացնի նավթային արժետոմսերի գինը, որ հանքափորների մահվան գնով ավելացնի ձեռնարկությունների շահույթի չափը, ինչպես նաև մշակույթի, արվեստի և գիտության արժեքը: Բացի ուտելու և խմելու հիմնական բնազդային հատկություններից՝ մարդն ունի ևս երկու հակում՝ աղմկել և չլսել:

Մարդու տեսակն այսպես ևս կարելի է սահմանել՝ երևույթ, որը երբեք չի լսում: Եթե նա իմաստուն է, ապա իրավացի է, որովհետև խելացի բաներ հազվադեպ կարելի է լսել: Մարդուն հաճելի է լսել խոստումներ, շողոքորթություն, ոգևորիչ խոսքեր և հաճոյախոսություն: Մարդն իր իսկ տեսակին ոչինչ թույլ չի տալիս, այդ իսկ պատճառով մշակել է օրենքներ: Եթե իրեն չի կարելի, հետևաբար մյուսներին ևս արգելված է:

Մարդիկ բաժանվում են երկու խմբի. տղամարդիկ, որ մտածել չեն ուզում և կանայք, որ հիշել չեն կարող: Երկուսն էլ ունեն զգացմունքներ, որ առաջ են գալիս օրգանիզմի նյարդային կետերի որոշակի գործառույթների հետևանքով: Որոշ դեպքերում մարդիկ քնարերգությունն առանձին մի գործառույթ են համարում: Ամեն մարդ ունի լյարդ, թոք, փայծաղ և դրոշ: Բոլոր չորս օրգաններն էլ կենսական նշանակություն ունեն: Կան մարդիկ, ովքեր չունեն լյարդ, փայծաղ, կամ՝ թոքի մի կեսը, բայց դրոշ չունեցող մարդիկ չկան:

Մարդիկ միասին գոյություն չունեն: Կան մարդիկ, ովքեր միայն իշխում են, և մարդիկ, որ գտնվում են այդ իշխանության ներքո: Ոչ ոք չի կառավարում ինքն իրեն: Ամեն ոք զիջողական է հենց ինքն իր հանդեպ: Մարդկանց տարիքային տարբեր խմբերը միմյանց ընկալում են այնպես, ինչպես կընկալեին  մարդկային տարբեր ռասաներին. ծերերը կամ մոռանում են, որ իրենք եղել են երիտասարդ, կամ էլ մոռանում են, որ արդեն ծեր են: Իսկ երիտասարդները երբեք չեն կարողանում ընդունել, որ իրենք էլ են ծերանալու:

Մարդը երբեք «հաճույքով» չի մեռնում, որովհետև չգիտի՝ հետո ինչ է լինելու: Նա պատկերացնում է այն՝ մահը՝ գիտակցելով, որ դա չի ուզում, որովհետև դեռ մի քիչ է էլ է ուզում ապրել: Մի քիչ, ասել է թե՝ հավերժ: Բայցևայնպես՝ մարդը մի էակ է, որ աղմկում է, երժշտությունը վատ կատարում, հաչեցնում իր շանը: Նա երբեմն լռում է. դա այն ժամանակ, երբ մեռած է…

Հեղինակ՝ Կուրտ Տուխոլսկի

Գերմաներենից թրագմանեց՝ Սևակ Վարդումյանը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ