Կասկադյոր-Ձմեռ Պապի յուրահատուկ շնորհավորանքը երեխային /վիդեո/

ՌԴ Կիրով քաղաքում Ձմեռ Պապը օրիգինալ կերպով է շնորհավորել երեխայի Ամանորը։ Նա ներս է մտել 13-րդ հարկի պատուհանից՝ իջնելով տանիքից։ Ծնողներն իրենց գաղափարը իրագործելու համար ալպինիստի են հրավիրել։ Դիմացի շենքից նկարահանել են, թե ինչպես է Ձմեռ Պապը իջնում տանիքից, ապա ներս մտնում։