Երկկողմանի փակվել է Սևան-Վարդենիս ավտոճանապարհը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով փակվել է Սևան-Վարդենիս և Վարդենիս-Սևան ավտոճանապարհը: Փակ են նաև Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի Ճամբարակի լեռնանցքը, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և […]