Աշոտյանի կոչը՝ «թեթև տարեք»

Ոտքի վիրահատություն տարած Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ում գրել է. «Ժողովուրդ ջան, բարի առավոտ։ Շատ ավելի լավ եմ։ Կրկին շնորհակալ եմ զորակցության և սրտացավության համար։ Ոսկորների կոտրվածքները բուժելի են, անբուժելի է ոմանց ուղեղանյութի ինքնահրկիզումը։ Իմ նման թեթև տարեք։ Համ էլ լավ է էլի, ոտքս առանձին նյուսմեյքեր էր դարձել»: