01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքները շարունակվում են չընդհատվող ժամանակացույցով

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում չընդհատվող ժամանակացույցով շարունակվում են տեղացած ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքները: Գործընթացում ներգրավվել է համապատասխան մասնագիտացված ձեռնարկություններում առկա ամբողջ տեխնիկան:

Գլխավոր և երկրորդական փողոցներից բացի, աշխատանքներն ընթանում են նաև բակային և միջբակային տարածքներում: Բազմաթիվ տնտեսվարողներ, Երևանի ավագանու որոշման համապատասխան, ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ են իրականացնում իրենց օբյեկտների հարակից տարածքներում՝ համապատասխան տեսքի բերելով դրանք:

Հարկ է նշել, որ գլխավոր և երկրորդական փողոցներում իրականացվող ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներին որոշակիորեն խոչընդոտում են մայթեզրերին կայանած մեքենաները: Սույնը հաշվի առնելով հորդորում ենք տվյալ մեքենաների վարորդներին հնարավորին արագ ազատել նշված հատվածները՝ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ