Հրաչիկ Սիմոնյանը իր ողջ գործունեությունը նվիրեց հայ ժողովրդի նորագույն պատմության ուսումնասիրմանը. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Սիմոնյանների ընտանիքին` ճանաչված մտավորական, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի մահվան կապակցությամբ: «Հրաչիկ Սիմոնյանը իր ողջ գիտական գործունեությունը նվիրեց հայ ժողովրդի նորագույն պատմության ուսումնասիրմանը և արժանիորեն վաստակեց իր գործընկերների և ուսանողների հարգանքն ու համակրանքը: Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին, մերձավորներին […]