20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հրաչիկ Սիմոնյանը իր ողջ գործունեությունը նվիրեց հայ ժողովրդի նորագույն պատմության ուսումնասիրմանը. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Սիմոնյանների ընտանիքին` ճանաչված մտավորական, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի մահվան կապակցությամբ:

«Հրաչիկ Սիմոնյանը իր ողջ գիտական գործունեությունը նվիրեց հայ ժողովրդի նորագույն պատմության ուսումնասիրմանը և արժանիորեն վաստակեց իր գործընկերների և ուսանողների հարգանքն ու համակրանքը:

Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին, մերձավորներին և անվանի պատմաբանի գործընկերներին»,-ասված է Հանրապետության նախագահի ցավակցական ուղերձում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ