18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մահացել է ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը

Երեւանում 88 տարեկանում մահացել է ականավոր պատմաբան,  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Հրաչիկ Ռուբենի Սիմոնյանը:

Նա ծնվել է 1928թ. դեկտեմբերի 9-ին Սյունիքի Շինուհայր գյուղում՝ մտավորականի ընտանիքում: 1952թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Հայկոմկուսի մարմիններում եւ գիտական հիմնարկներում վարել է զանազան պաշտոններ: 1971թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1996թ. ընտրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ:

1977-90թթ. Հ. Սիմոնյանը եղել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի՝ կուսակցության պատմության ինստիտուտի տնօրեն, 1993-94թթ.՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1991-93թթ.՝ սփյուռքահայության հետ կապերի կոմիտեի նախագահ, 1994-2006թթ.՝ Ակադեմիայի նախագահի խորհրդական, 1999-2003թթ. ղեկավարել է Երեւանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնը, 2008թ.-ից ղեկավարում էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժինը:

Նա եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի եւ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր:

Հրաչիկ Սիմոնյանը գործուն մասնակցություն է ցուցաբերել Արցախյան շարժմանը: Նա երեք տասնյակ արժեքավոր մենագրությունների եւ ավելի քան չորս հարյուր գիտական հոդվածների հեղինակ է: Նա մտավորականի բարձր տիպար էր, պարզ, անկեղծ ու բարյացակամ: Ցավակցում ենք Հրաչիկ Սիմոնյանի Հարազատներին:

Հոգեհանգիստը տեղի կունենա կիրակի՝ հունվարի 31-ին՝ ժամը 17:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը կկայանա երկուշաբթի՝ փետրվարի 1-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ