30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 17, 2016

Դոլարով գործարք չի կնքվում

Փետրվարի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: Այս մասին տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից: Մինչ այդ վերջին գործարք կնքվել էր 2015 թվականի դեկտեմբերի 29-ին.  կայացել էր 200 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 484.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:  Փակման գինը կազմել էր 485 դրամ:  

Աշխարհի 15 ամենագեղեցիկ կին-զինվորականները /ֆոտոշարք/

Այսօր կանանց դերը հասարակության մեջ տարբեր է։ Եւ եթե նախկինում տղամարդիկ էին պատերազմների մասնակցում, կռվում, ապա այսօր կանայք նրանցից հետ չեն մնում ու միեւնույն ժամանակ անչափ կանացի ու հմայիչ են մնում։ Ահա աշխարհի 15 երկրներից ամենագեղեցիկ կին-զինվորականները։ 1. Շվեյցարիա 2. Լեհաստան 3. Մեծ Բրիտանիա 4. Կանադա 5. ԱՄՆ 6. Իսրայել 7. Ավստրալիա   8. Ռուսաստան 9. Պակիստան 10. Ռումինիա 11. Նորվեգիա 12. Հունաստան 13. Չեխիա 14. Ուկրաինա 15. Սերբիա  

Եթե դուք 120 հազար դրամից բարձր աշխատավարձ եք ստանում

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը մեկնաբանում է  iravaban.net-ը: 10-րդ հոդվածի համաձայն սահմանված է. 120.000 ՀՀ դրամից մինչև 2.000.000 ՀՀ դրամի դեպքում եկամտային հարկը կազմում է 29280 դրամին գումարած 120000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը։ 2.000.000 ՀՀ դրամից ավելի դեպքում եկամտային հարկը կազմում է 518080 դրամին գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը։

«Բորենու նման հոշոտել են զինվորին… »

Խաղաղ պայմաններում մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործով դատը կրկին հետաձգվել է: Տիգրան Օհանջանյանը մահացել է 9 տարի առաջ: Պաշտոնական վարկածով՝ էլեկտրահարումից: «Ես սրանց պատասխանները չեմ ստացել։ Ինչի՞ պիտի գործը կասեցնեին, ինչի՞ համար, եթե նորմալ քննություն անեին, ես ինչի՞ պիտի սրանց պատասխանը հիմա չստանայի»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը: 19-ամյա Տիգրան Օհանջանյանի […]

Քիմ Քարդաշյանը բացահայտել է գաղտնիքը /ֆոտո/

Բաց դեկոլտեով հագուստների սիրահար Քիմ Քարդաշյանը բացահայտել է իր գաղտնիքներից մեկը։ Նա պատմել է, որ կպչուն ժապավեն է օգտագործում՝ կրծքերը ծածկելու համար։ Նա ասել է, որ խորը բացվածքի գաղտնիքը պարզ է՝ սովորական կպչուն ժապավենն օգնում է այս հարցում։ Նա անգամ լուսանկար է հրապարակել, որում ցույց է տալիս, թե ինչպես են անում դա։ «Ես կիսում եմ […]

Ահազանգերի տարափ. ինչ է կատարվում հաշվիչների հետ /վիդեո/

Henaran.am-ի խմբագրությունը շարունակում է ահազանգեր ստանալ էլեկտրաէներգիայի ամսավճարների քաղաքացիների խոսքով` ուռճացված հաշվարկների, չնախազգուշացված հոսանքազրկումների վերաբերյալ: Քաղաքացիները նշում են, որ էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների չափը չի համապատասխանում սպառման ծավալներին, որ հունվար ամսին ծախսել են նույն քանակությամբ հոսանք, բայց ստիպված են վճարել մի քանի անգամ շատ: Մեր ճշտող հարցերին ի պատասխան խմբագրություն զանգահարած քաղաքացին հետեւյալ կերպ արձագանքեց. կամ էլեկտրիկն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29      
ՀունվարիՄարտի