Արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության հարցերով Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցչին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության հարցերով Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ, գլխավոր համակարգող Գերնոթ Էրլերին: Հանդիպմանն անդրադարձ արվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպությունում գերմանական նախագահության առաջնահերթությունների իրականացմանը: Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրները և դրանց լուժման ուղիները: Էդվարդ Նալբանդյանը Գերնոթ Էրլերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ […]