30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 26, 2016

«Օսկարի» պատմության աստղային ամենաանհեթեթ զգեստները /ֆոտոշարք/

Այս զգեստները հիշում եւ անգամ քննարկում են մինչ օրս։ Ահա «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխության աստղային 20 վատագույն զգեստները։ 1. Դեմի Մուր,1989   2. Քիմ Բեսինգեր, 1990 3. Շեր, 1986, 1988, 1998 4. Սելին Դիոն, 1999 5. Տայրա Բենկս, 2000 6. Քեյթ Հադսոն, 2001 7. Ումա Թուրման, 2004 8. Բյորք, 2001 9. Անջելինա Ջոլի, 2000 10. Հիլարի Սուոնկ, 2003 11. Կեմերոն Դիաս, 2002 […]

«Գառդոն ենք վառում,սոված մեռնում ենք…»/վիդեո/

«Երկրորդ կարգի հաշմանդամ ենք ամուսիններով: Ես 85 տարեկան եմ ու էս ահավոր վիճակում:Մեր ավանդը գրավել են ու չեն տալիս: Երկու տարի գազը անջատված է: Գառդոն ենք հավաքում, որ մի քիչ վառենք տաքանանք», –Henaran .am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի  բնակիչ Ռուբեն Գասպարյանը: Տարեց տղամարդը ընդգծեց, որ ինքը և կինը հաճախ քաղցած են մնում, որովհետև հաց գնելու գումար […]

Ամուսնու մահվանից հետո առաջին անգամ բեմ դուրս եկած Սելին Դիոնը չկարողացավ զսպել արցունքները /վիդեո/

Երգչուհի Սելին Դիոնի ամուսինը բոլորովին վերջերս մահացավ։ Երգչուհին ամուսնու մահվանից հետո առաջին անգամ բեմ է դուրս եկել, սակայն ելույթի ժամանակ չի կարողանում զսպել արցունքները։ Դիտել 1։30 րոպեից

Այսպիսի դեպքերում ինքնաբուժությամբ զբաղվելն ուղղակի հանցագործություն է. սրտաբան

Գարնանը սրտանոթային համակարգի հիվանդությունները սրվում են: Ոմանք փորձում են ինքնաբուժությամբ զբաղվել, ոմանք էլ անհապաղ բժշկի են դիմում: Այսպիսի առողջական խնդիրներ ունեցողները, բնականաբար,  պետք է հույժ ուշադիր լինեն: Ադրադառնալով այս թեմային՝ Henaran.am-ը զրուցել է ՀՀ Առողջապահության նախարարության  գլխավոր սրտաբան, Էրեբունի ԲԿ անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյանի հետ: ‹‹Խրոնիկական սրտանիթային հիվանդություններ ու զարկերակային ճնշման խանգարումներ ունեցողների մոտ  […]

Դորտմունդի «Բորուսիան» կմրցի «Տոտենհեմի» հետ. Եվրոպա Լիգա.

ՈւԵՖԱ-ի գրասենյակ Նյոնում կայացավ ֆուտբոլի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։ Դորտմունդի «Բորուսիան»  կմրցի Լոնդոնի «Տոտենհեմի» հետ: Անգլիական մյուս երկու ակումբները` «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հարաբերությունները կպարզեն նաև այս մրցաշարում: Եվրոպայի լիգա. 1/8 եզրափակիչ «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) – «Անդերլեխտ» (Բելգիա) «Բազել» (Շվեյցարիա) – «Սեւիլիա» (Իսպանիա) «Վիլյառեալ» (Իսպանիա) – «Բայեր» (Գերմանիա) «Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) – «Վալենսիա» (Իսպանիա) «Լիվերպուլ» (Անգլիա) – […]

Սոֆիա. Հայ բռնցքամարտիկները վերադառնում են ձեռնունայն

  Սոֆիայի բռնցքամարտի խոշոր միջազգային մրցաշարում իրենց ելույթներն են ավարտել մեր ներկայացուցիչները: Վերջինը ռինգ է դուրս եկել Արամ Ավագյանը: 56 կգ քաշային բռնցքամարտիկը քառորդ եզրափակիչում պարտվել է բելառուս Դմիտրի Ասանաուին: Հավասար պայքարում մրցավարները հաղթանակը շնորհել են բելառուս մարզիկին: Նախորդ օրն Արամ Ավագյանը 3:0 հաշվով առավելության էր հասել վրացի Մերաբ Թուրկաձեի նկատմամբ: Ավելի վաղ 49 կգ […]

Մոսկվայի դերը Ադրբեջանական ՍՍՀ-ի հայերի ջարդերում (անիմացիոն տեսանյութ)

1988-ից 90 թվականներին՝ դեռևս Խորհրդային միության փլուզումից տարիներ առաջ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում սկսվեցին հայերի հալածումներն ու սպանությունները: Տեսանյութում փորձել ենք հասկանալ, թե ինչո՞ւ Խորհրդային միության նման հզոր ուժային կառույցներով երկրում հնարավոր եղան այդպիսի ջարդերը: «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Գագիկ Բեգլարյանը հանդիպել է ԱԶԲ-ի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի նորանշանակ գլխ. տնօրենին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 26-ին հանդիպեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի նորանշանակ գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլլիվանին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱԶԲ գրասենյակի նորանշանակ ղեկավար Շեյն Ռոզենթալը: Գագիկ Բեգլարյանը ԱԶԲ պաշտոնյային շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար և կարևորեց համատեղ իրականացվող ծրագրերը: Նախարարը նկատեց, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29      
ՀունվարիՄարտի