18 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Այսպիսի դեպքերում ինքնաբուժությամբ զբաղվելն ուղղակի հանցագործություն է. սրտաբան

Գարնանը սրտանոթային համակարգի հիվանդությունները սրվում են: Ոմանք փորձում են ինքնաբուժությամբ զբաղվել, ոմանք էլ անհապաղ բժշկի են դիմում: Այսպիսի առողջական խնդիրներ ունեցողները, բնականաբար,  պետք է հույժ ուշադիր լինեն:

Ադրադառնալով այս թեմային՝ Henaran.am-ը զրուցել է ՀՀ Առողջապահության նախարարության  գլխավոր սրտաբան, Էրեբունի ԲԿ անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյանի հետ:

‹‹Խրոնիկական սրտանիթային հիվանդություններ ու զարկերակային ճնշման խանգարումներ ունեցողների մոտ  սրացումներ են  լինում սեզոնային փոփոխությունների ժամանակ, հատկապես՝ գարնանը: Այսպիսի խնդիրներ ունեցողներն  անպայման պիտի իրենց բուժող բժիշկների հսկողության տակ լինեն, հետազոտվեն, որովհետև կարող է անհրաժեշտություն լինի, որ հիվանդի դեղորայքի դոզաները  փոխվեն››, – նշեց  Համլետ Հայրապետյանը:
Սրտաբանը սրտանոթային հիվանդություններ և զարկերակային ճնշման խանգարումներ ունեցողներին հորդորեց չզբաղվել ինքնաբուժությամբ:
‹‹Այսպիսի դեպքերում  ինքնաբուժությամբ զբաղվելն ուղղակի հանցագործություն է: Մարդիկ լսում են թե իրենց հարևանն ինչ դեղեր է ընդունում, որոշում են, որ իրենք ևս պիտի խմեն: Այսպես չի կարելի: Ոչ պրոֆեսիոնալ խորհուրդներ լսելն ու դրանցով առաջնորդվելը ճիշտ չէ››, – ընդգծեց սրտաբանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ