Դորտմունդի «Բորուսիան» կմրցի «Տոտենհեմի» հետ. Եվրոպա Լիգա.
ՈւԵՖԱ-ի գրասենյակ Նյոնում կայացավ ֆուտբոլի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։ Դորտմունդի «Բորուսիան» կմրցի Լոնդոնի «Տոտենհեմի» հետ: Անգլիական մյուս երկու ակումբները` «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հարաբերությունները կպարզեն նաև այս մրցաշարում:
Եվրոպայի լիգա. 1/8 եզրափակիչ
«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) – «Անդերլեխտ» (Բելգիա)
«Բազել» (Շվեյցարիա) – «Սեւիլիա» (Իսպանիա)
«Վիլյառեալ» (Իսպանիա) – «Բայեր» (Գերմանիա)
«Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) – «Վալենսիա» (Իսպանիա)
«Լիվերպուլ» (Անգլիա) – «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
«Սպարտա Պրահա» (Չեխիա) – «Լացիո» (Իտալիա)
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) – «Տոտենհեմ» (Անգլիա)
«Ֆեներբահչե» (Թուրքիա) – «Բրագա» (Պորտուգալիա)
1/8 եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան մարտի 10-ին եւ 17-ին։