01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Սոֆիա. Հայ բռնցքամարտիկները վերադառնում են ձեռնունայն

 

Սոֆիայի բռնցքամարտի խոշոր միջազգային մրցաշարում իրենց ելույթներն են ավարտել մեր ներկայացուցիչները: Վերջինը ռինգ է դուրս եկել Արամ Ավագյանը: 56 կգ քաշային բռնցքամարտիկը քառորդ եզրափակիչում պարտվել է բելառուս Դմիտրի Ասանաուին:

Հավասար պայքարում մրցավարները հաղթանակը շնորհել են բելառուս մարզիկին: Նախորդ օրն Արամ Ավագյանը 3:0 հաշվով առավելության էր հասել վրացի Մերաբ Թուրկաձեի նկատմամբ:

Ավելի վաղ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն իր առաջին մենամարտում պարտվել էր բուլղարացի Տինկո Բանաբակովին: 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը զիջել էր տեղացի Կրիստիան Դիմիտրովին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ