07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Գալուստ Սահակյանն այցելել է ԼՂՀ պաշտպանական բանակի տանկային զորամաս

ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 12-ին այցելել է ԼՂՀ պաշտպանական բանակի տանկային զորամասերից մեկը:

ՀՀ ԱԺ նախագահի այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ զինված ուժերի մարտական պատրաստվածությանը, մարտական հենակետում հերթապահության կազմակերպմանը, բանակային ընթացիկ աշխատանքներին, զինծառայողների սննդակարգին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում զինծառայողները նշել են, որ միշտ պատրաստ են արժանի հակահարված հասցնել հակառակորդին:

Օրենսդիր մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել սպաներին եւ զինվորականներին անձնվեր ծառայության համար:

Նա իր երախտագիտության խոսքն է ուղղել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդի սադրանքներին, ապահովում են մեր երկրի խաղաղությունը:

Խորհրդարանի ղեկավարը շրջայց է կատարել տարածքում եւ ծանոթացել զորամասի կենցաղային պայմաններին:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը զորամասին նվիրել է համակարգիչներ:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ