28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ահազանգերի տարափ. ինչ է կատարվում հաշվիչների հետ /վիդեո/

Henaran.am-ի խմբագրությունը շարունակում է ահազանգեր ստանալ էլեկտրաէներգիայի ամսավճարների քաղաքացիների խոսքով` ուռճացված հաշվարկների, չնախազգուշացված հոսանքազրկումների վերաբերյալ: Քաղաքացիները նշում են, որ էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների չափը չի համապատասխանում սպառման ծավալներին, որ հունվար ամսին ծախսել են նույն քանակությամբ հոսանք, բայց ստիպված են վճարել մի քանի անգամ շատ:

Մեր ճշտող հարցերին ի պատասխան խմբագրություն զանգահարած քաղաքացին հետեւյալ կերպ արձագանքեց. կամ էլեկտրիկն է անբարեխիղճ, որ գրանցում է սխալ տվյալներ ու գումարներ է գրպանում, կամ հարևանն է հաշվիչից գողանում:

Քաղաքացիները բողոքում են նաեւ անակնկալ` առանց նախազգուշացման անջատումներից;
Henaran.am-ը զրուցել է  «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանի հետ:

«Վթարային անջատումների մասին բաժանորդը չի կարող իմանալ: Այսինքն՝ եթե  պլանային անջատումներ են արվելու, ապա բաժանորդները տեղեկացվում է»: Անդրադառնալով  «հոսանք գողանալու» եւ չսպառած էլէներգիայի դիմաց վճարելու մասին ահազանգերին՝ Նատալյա Սարջանյանը  նշեց.

«Եթե կոնկրետ բաժանորդի հասցե ու դեպք ասեք, մենք կփորձենք տվյալ խնդրին լուծում տալ: Բազմաբնակարան շենքերի պարագայում մենք պատասխանատվություն ենք կրում մինչև բնակչի բնակարանը, սեփական տան դեպքում՝ մինչև կանգնակը:  Իսկ եթե այլ բաժանորդի մասին է խոսքը, սահմանազատմանը վերաբերող հարցերը նշված են պայմանագրում»:

Զրուցեցինք նաեւ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ խախագահ Արմեն Պողոսյանի հետ:

«Նմանատիպ խնդիրների կարգավորման համար գոյություն ունի ԷՄՕԿ ( էկեկտրամատակարարման կանոններ): Տարվա մեջ առանց նախազգուշացման հոսանքազրկումների թիվը չպետք է գերազանցի չորս անգամը: Կոպտագույն խախտում է, երբ հոսանքն անջատվում է, իսկ  քաղաքացին նախապես տեղեկացված չէ: Միայն ֆորսմաժորային` ասենք` պատերազմական իրավիճակներում է թույլատրելի ու նորմալ, որ անջատումներ լինեն: Տեղեկացնելն ու զգուշացնելը ՀԷՑ-ի պարտավորությունն է», – նշեց Արմեն Պողոսյանը:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահը նշեց, որ նմանատիպ դեպքերում քաղաքացին պետք ներկայացնի իր դիմում-բողոքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

«Եթե  քաղաքացու իրավունքները խախտվում են, ՀԷՑ-ը նախ զգուշացում է ստանում, երկրորդ քայլը՝ սակագնի իջեցում, երրորդ քայլը՝  ՀԷՑ-ը զրկվում է լիցենզիայից: Այսինքն` եթե արդեն նախազգուշացում է ստանում, հաջորդ քայլը մի քանի դրամով պիտի սակագինն իջնի»:

Տեսանյութում ներկայացնում ենք Henaran.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիներից մեկի՝ Անժելա Բարսեղյանի ահազանգը;

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ