13-ամյա աղջնակի գրպանից գողություն կատարողին հայտնաբերեցին
Ինչպես տեղեկացրել էինք` փետրվարի 22-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1988 թ. ծնված Կարեն Շ.-ն և հայտնել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող խանութում իր քրոջ երեխայի գրպանից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խմբին Կարեն Շ.-ի մայրը հաղորդում էր տվել, որ հագուստ փորձելու պատրվակով մուտք են գործել նշված հագուստի խանութի հանդերձարան և բաճկոնի գրպանից գողացել իր թոռնիկի` 2003 թ. ծնված Լիլիթ Շ.-ին պատկանող 15.000 դրամը և բջջային հեռախոսը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Փետրվարի 23-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Խաչատուր Գ.-ին, ով խոստովանել է հանցագործությունը:
Ձեռնարկվում են միջոցառուներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Խաչատուր Գ.-ն խոստովանել է, որ փետրվարի կեսերին, հստակ օրը չի հիշում, գնումներ կատարելու պատրվակով մտել է Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 1/18 հասցեում գտնվող մթերային խանութ և սեղանից գողացել է վաճառողուհուն պատկանող «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1979 թ. ծնված Նազելի Մ.-ն է:
Կատարվում է քննություն:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Խաչատուր Գ.-ն խոստովանել է, որ փետրվարի կեսերին, հստակ օրը չի հիշում, գնումներ կատարելու պատրվակով մտել է Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 12 և 15 շենքերի հարևանությամբ գտնվող հագուստի խանութ և գողացել է ջինսե տաբատ:
Խանութի տնօրենից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է քննություն: