15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

26-ամյա երիտասարդը խոստովանել է իր բոլոր հանցանքները

Փետրվարի 25-ին, ժամը 18-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երեւանի Ֆրունզեի փողոցի 6/5 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 26-ամյա Հրաչ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հայտնել է, որ 2015-2016 թթ. ընթացքում Կենտրոն վարչական շրջանի տարբեր վայրերից կատարել է մի շարք գողություններ: Այսպես.

– 81-ամյա Ռոստոմ Բ.-ն հաղորդում է տվել, որ 2015 թ. մարտին Հրաչ Մ.-ն հյուրընկալվելով իր տանը՝ բաճկոնի գրպանից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 50.000 դրամ:

– Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2015 թ. հոկտեմբերին Հրաչ Մ.-ն գողացել է Խորենացի փողոցի 29 հասցեում գործող պանդոկի արտաքին վաճառքի դրամարկղի սեղանին դրված 3 բջջային հեռախոսները:

Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ