16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԱՊՊԱ գործակալները «համը հանել են»

Մի խումբ ավտովարորդներ, այսօր բողոքի ցույցով`  հավաքվել են Նոր Արեշ 8-րդ փողոց –Այվազովսկի փողոցների խաչմերուկում եւ պահանջել են դադարեցնել ԱՊՊԱ գործակալների  խաբեությունները:

Ակցիան կրում է «Ավտովարորդները հրաժարվում են հանդուրժել ԱՊՊԱ գործակալների շարունակական խաբեությունները եւ շորթումները» անվանումը:

Ավտովարորդների խոսքով, ԱՊՊԱ ընկերությունների անկախ կոչվող գործակալները  որոշում կայացնելիս առաջնորդվում են սեփական քմահաճույքներով, ինչին նպաստում են բազմաթիվ խաչմերուկներում ճանապարհային նշանների բացակայությունը:

«6 ամիս առաջ Նոր Արեշ 8-րդ փողոց-Այվազովսկի խաչմերուկում դեպք է տեղի ունեցել` երկրորդական փողոցից դուրս եկող մեքենան չի զիջել եւ բախվել է կենտրոնական փողոցով անցնող մեքենային: 6 ամիս է` ԱՊՊԱ-ն ձգձգում էր որոշում կայացնելու պրոցեսը, վերջում էլ որոշեց, որ գլխավոր փողոցով երթեւեկող մեքենան է սխալ: Ո՞նց  կարելի է գլխավոր եւ երկրորդական փողոցները հավասարեցնել իրար, անզեն աչքով էլ երեւում է ախր»,- նշեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, լուրջ խնդիր է նաեւ այն, որ օրենքներից վատ տեղեկացված վարորդներին ԱՊՊԱ ընկերությունները խուսափում են իրավաբանական խորհրդատվություն տրամադրել եւ նրանց անտեղյակությունն օգտագործելով` լրացուցիչ գումարներ շորթում

Ավտովարորդների համոզմամբ`  միակ լուծումը համակարգային փոփոխություններ անելն ու փոխհատուցման ժամկետների կրճատումն է:

Ավտովարորդները մարտի 3-ին կհավաքվեն Կառավարության շենքի դիմաց`պահանջելով հանդիպում վարչապետի հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ