16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կերենի բնակիչները շուտով մոմ ու լամպ չեն վառի

ԼՂՀ կառավարության միջոցներով սկսվել են Քաշաթաղի շրջանի Կերեն գյուղի էլեկտրաֆիկացման աշխատանքները:

Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը  «Արցախէներգո» ՓԲԸ Քաշաթաղի շրջանային կառույցի աշխատակիցներն արդեն 10 օր է՝ այստեղ աշխատում են: Այս մասին տեղեկացրել է Քաշաթաղի շրջանային «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը:

Աշխղեկ Արտո Հակոբյանը տեղեկացրեց, որ այս օրերի ընթացքում հասցրել են տնկել և բետոնով ամրացնել 80 հենասյուն՝ նախատեսված 10 կՎտ բարձր լարման հոսանքալարեր անցկացնելու համար: Շուտով կտեղակայվի ենթակայանը, որն արդեն բերել են, ու կսկսեն գյուղամիջյան հենասյունների տնկումը և հոսանքալարերի անցկացումը: Հակոբյանի տեղեկացմամբ, հոսանքալարերը նույնպես գտնվում են գյուղում, և մոտ մեկ ամսից Կերենում կվառվեն էլեկտրական լամպերը:

12784509_1290488497635001_2096279453_n

Խոսելով էլեկտրաֆիկացման արդյունքում կրթական գործի վրա ունենալիք դրական ազդեցությունների մասին՝ գյուղի դպրոցի տնօրեն Վալերի Թումասյանը նշեց նաև, որ, հաշվի առնելով համայնքի բարենպաստ պայմաններն, առաջիկայում Կերենը կհամալրվի նոր վերաբնակիչ ընտանիքներով:

Քաշաթաղի շրջանում գրեթե բոլոր բնակավայրերն արդեն էլեկտրաֆիկացվել են՝ բացառությամբ Ողջիի ավազանի Կերենի գյուղական համայնքի, որի կազմում են նաև Գրհամ և Սպիտակաշեն գյուղերը: Համայնքը ձևավորվել է 18 տարի առաջ, և որոշ ժամանակ Կովսականի քաղաքային համայնքի կազմում էր, իսկ արդեն 4 տարի է՝ առանձնացել է: Համայնքում գործում է միջնակարգ դպրոց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ