13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Դեսպա՞ն կգնա

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տարածված տեղեկատվությանը, որի համաձայն՝ առաջիկայում ԿԳՆ պորտֆելը կհանձնվի ՀՅԴ-ին:

Նախարարը նշեց, որ չի մեկնաբանում այն տեղեկությունները, որոնք հրապարակված են մամուլում, քանի որ «նշանակում է մամուլը, հաստատում է մամուլը»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե կա հավանականություն, որ Աշոտյանը նշանակվի դեսպան. «Դուք ուզում եք, որ ես խոստովանություննե՞ր անեմ»,-արձագանքեց: Դիտարկմանը, թե ՀՅԴ-ն տարիներ շարունակ կրթության ոլորտն է ղեկավարել, նախարարն արձագանքեց, որ քաղաքականությունը ոլորտային է, իհարկե, կախված է նաև նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է տվյալ պահին ղեկավարում, բայց ընդհանուր գերակայությունները նույնն են:

«Սա նշանակում է, որ կրթական ոլորտի ռազմավարությունը վերջին 25 տարիների ընթացքում եղել է նույնը: Հետևաբար, նախարարների փոփոխությունները բերել են բացառապես տակտիկական փոփոխությունների: Այսինքն՝ ոլորտային տեսանկյունից է փոփոխությունը, իսկ քաղաքականությունը անշեղորեն է»,- եզրափակեց  Աշոտյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ