23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀՀ ոստիկանությունը զգոնության կոչ է անում

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ տեղացած առատ ձյան, սաստիկ բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Իսկ բքի եւ ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը՝ մինչեւ Տաթևի խաչմերուկ:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:
Ոստիկանությունից վարորդներին կրկին անգամ հորդորում են ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն եւ զգուշություն, եւ ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ բացառապես ձմեռային անվադողերով:
Մայրաքաղաք Երեւանում երթեւեկող վարորդներին նույնպես հորդորում են ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն եւ երթեւեկել միայն ձմեռային անվադողերով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ