08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2, 2016

Ազատության հրապարակում վրան կխփի ու …

«Ինքը ամենալավը էնտեղ կաշխատի. Ազատության հրապարակում վրան կխփի ու …» ,-հումորով արձագանքեց «ժառանգական» Անահիտ Բախշյանը մեր հարցին` արդո՞ք տեսնում է Զարուհի Փոստանջյանին ՄԻՊ պաշտոնում: Իսկ ավելի լուրջ տիկին Բախշյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ամենակարևոր սկզբունքը անկախությունն է: Նրա խոսքով` Զարուհի Փոստանջյանն անկախ է, շատ անկախ և այս առումով նա իրեն բավական արդյունավետ կդրսևորի: […]

Պայքար «կյանքի ջրի» համար

Վերջին օրերին մեծ հնչեղություն ստացած` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական զեկույցը,  որն ընդունվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, առիթ տվեց անդրադառնալ ԼՂՀ ջրային ավազանին: Ուսումնասիրությունների համաձայն` ԼՂՀ ջրային պաշարները բավարար են ոչ միայն ներքին պահանջները բավարարելու, այլև այն «արտահանելու» համար։ Մասնագետները պնդում են, որ  մինչ օրս որոշ ենթակառուցվածքների բացակայության պատճառով առկա ջրառատ գետերը […]

Աշխարհը նշում է ջրաճահճային հանդակների օրը

Դեռեւս 1971 թ. Ռամսարում (Իրան) ընդունվեց ՝ ‹‹Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես ջրլող թռչունների բնադրավայրերի մասին›› կոնվենցիան, որը հետագայում (1982թ. դեկտեմբերի 3-ին Փարիզի արձանագրությամբ մտցված փոփոխություններով, 1987թ. մայիսի 28 Րեժինում մտցված փոփոխություններով) ուղղված էր տվյալ էկոհամակարգերի կրճատման և ոչնչացման կանխարգելմանը: Ջրաճահճային հանդակների մասին Ռամսարի կոնվենցիայի հաստատման պատճառը միջազգային հասարակայնության ջրաճահճային հանդակների արագ կրճատումն եւ ոչնչացումն […]

Հեղափոխության դիմակները․ Ֆրանսիայում Մայդանի մասին ֆիլմ է ցուցադրվել, չնայած Կիեւի խնդրանքին /վիդեո/

Նախօրեին Ֆրանսիական Canal+-ը ցուցադրել է ռեժիսոր Պոլ Մորեյրայի «Ուկրաինա, հեղափոխության դիմակները» վավերագրական ֆիլմը՝ չնայած Ուկրաինայի խնդրանքին, որ եթերից այդ ֆիլմը հանեն։ Ռեժիսորը վերլուծել է Մայդանում տեղի ունեցած իրադարձություններն ու եզրահանգել, որ ժողովրդական հուզումները հօգուտ իրենց շահերի են օգտագործել ազգայնական խմբավորումները, այդ թվում՝ «Պրավի սեկտորը», գրում է Tass.ru-ն: «Նրանք օգտվել են Ուկրաինայի պետական ինստիտուտների թուլությունից եւ ստեղծել են […]

Օրվա կադր. no comment

Ես փորձում եմ հիշեցնել բոլոր տարիքի մարդկանց, որ ձախողումը երբեք ավարտ չէ։ Կյանքը «ձախողման քննություն» չէ, այն «փորձի եւ սխալի» գործընթաց է։ Երբ հանդիպում ես մարտահրավերի, միշտ նայիր իբրեւ ժամանակավոր արգելքի եւ նայիր իրավիճակին, որպես ուսուցանող փորձի, գրում է հայտնի ավետարանիչ Նիկ Վույնիչը: 

Դոլարը թանկանում է

Վերջին մեկ շաբաթում  մեկ դոլարի փոխարժեքը բարձրացել է չորսից հինգ դրամով: Միևնույն ժամանակ ռուսական ռուբլին թեև աննշան, բայց արժևորվել է: Փաստորեն, դրամը աստիճանաբար արժեզրկվում է: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 489,16  Եվրո 531,03  ՌԴ Ռուբլի 6,43

Ռուս զինծառայողը պատմել է՝ ինչու է կեսգիշերին ջարդել գյումրեցի ընտանիքի դուռը /վիդեո/

Գյումրիի Անիի թաղամասում փետրվարի 1-ի  կեսգիշերին Երանոսյանների բնակարան ներխուժելու փորձ կատարած ռուս զինծառայողը ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 1990 թ. ծնված Սերգեյ Վալերի Սուդնիկովն է, նրա մոտ զենք չի հայտնաբերվել: Ըստ զինվորի բացատրության՝ նա շփոթել է շենքը: Նախքան վերոնշյալ բնակարան գնալը զինծառայողը, խնջույքի է մասնակցել այդ թաղամասում: Նա բավականին շատ ոգելից խմիչք է օգտագործած եղել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29      
ՀունվարիՄարտի