14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ռուս զինծառայողը պատմել է՝ ինչու է կեսգիշերին ջարդել գյումրեցի ընտանիքի դուռը /վիդեո/

Գյումրիի Անիի թաղամասում փետրվարի 1-ի  կեսգիշերին Երանոսյանների բնակարան ներխուժելու փորձ կատարած ռուս զինծառայողը ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 1990 թ. ծնված Սերգեյ Վալերի Սուդնիկովն է, նրա մոտ զենք չի հայտնաբերվել:

Ըստ զինվորի բացատրության՝ նա շփոթել է շենքը: Նախքան վերոնշյալ բնակարան գնալը զինծառայողը, խնջույքի է մասնակցել այդ թաղամասում: Նա բավականին շատ ոգելից խմիչք է օգտագործած եղել: Զինծառայողը ցանկացել է վերադառնալ զորամաս, սակայն նրան տաքսի չի հանդիպել և նա որոշել է հետ գնալ ու շարունակել մասնակցել խնջույքին:

Այս մասին տեղեկացանք մարզի դատախազությունից:  Հիշեցնենք, փետրվարի 1-ին լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել այն մասին, որ Գյումրիում գիշերը ռուս զինվորականը ցանկացել է ներխուժել քաղաքացու բնակարան:

«…Ասեցի՝ գնա չեմ բացելու, չեմ ճանաչում քեզ, ո՞վ ես, որտեղի՞ց ես եկել, դռան հետևից պատասխանեց՝ պալիգոններից եմ փախել, բաց դուռը: Գոռում էր, ոտքով հարվածում դռանը, սարսափել էինք ամբողջ ընտանիքով.. չգիտեինք ինչ անեինք, այդ հարբած ու զինված ռուս անասունը կոտրում էր մեր բնակարանի դուռը, չեք պատկերացնում, ուղղակի սարսափած ենք, աչքներիս եկավ Ավետիսյանների ընտանիքն ու գնաց»,- պատմել են բնակիչները:

Տեսանյութը՝ tsayg.am

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ