09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2, 2016

Պաշտոնյաների կանայք սրբիչնե՞ր են գողանում. Իրատես de facto

Գողությունն տարբեր ժամերի և տարբեր օրերի, այն էլ որտե՞ղ, ոչ ավելի , ոչ պակաս «Օրանժ» էլիտար մարզասրահում: Ու քանի որ համալիրն էլիտար է, գողերի ստատուսը ևս պետք է համապատասխան լինի: Հավաստի աղբյուրների փոխանցմամբ, «Օրանժում» գողությունները նորություն չեն, հատկապես սրբիչների: Եթե հաճախորդների դրամապանակների գողությունը ղեկավարության  համար գլխացավանք է դարձել , ապա սրբիչների անհետացումն ուղղակիորեն հարվածում է ընկերության […]

Նոր վիրուսը համաշխարհային սպառնալիք է. ԱՀԿ-ն ահազանգում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Զիկա վիրուսը գլոբալ սպառնալիք է ճանաչել։ Փորձագետները հաստատել են, որ Զիկայի բռնկումը արտակարգ իրադրություն է Լատինական Ամերիկայի երկրների համար եւ համաշխարհային մասշտաբի սպառնալիք, հայտնում է BBC-ն: ԱՀԿ-ի տվյալներով՝ միայն այս տարի Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում Զիկա վիրուսով կարող է վարակվել մինչեւ 4 մլն մարդ: Վիրուսով վարակումն առավել հաճախ ընթանում է առանց ախտանիշների, […]

Հովիկ Աբրահամյանը անակնկալի է եկել. Հրապարակ

Նախօրեին Տիգրան Սարգսյանը ժամանել է Մոսկվա՝ փետրվարի 1-ից ստանձնելու ԵՏՄ «վարչապետի» պաշտոնը: Օդանավակայանում նրան դիմավորել են մի քանի տասնյակ պաշտոնյաներ ԵՏՄ-ից, ՌԴ կառավարությունից, ՀՀ դեսպանությունից, անվտանգության ծառայության աշխատակիցներ: Մի խումբ էլ Սարգսյանին սպասել է իր կեցավայրում՝ նոր նշանակումն ու ծննդյան օրը շնորհավորելու համար, թեեւ ծնվել է հունվարի 29-ին: Այստեղ են եղել նրա լենինգրադցի ուսանողական ընկերները, […]

Սպասվում է թույլ ձյուն

Հանրապետության տարածքում փետրվարի 2-ի գիշերը,  3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: Քամին` հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 2-ի ցերեկը եւ 3-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետեւ աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Մայրաքաղաքում փետրվարի 2-ի գիշերը, 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 2-ի ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ: […]

Ինչու են լռում. Ժամանակ

«ՀՀԿ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Վեգա» էլեկտրոնիկայի  խանութ սրահները խաբում ու մոլորության մեջ են գցում սպառողներին՝ կազմակերպելով տարբեր ակցիաներ։ Այս առթիվ մեր հարցին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը պատասխանեց, որ ստեղծված վիճակը պայմանավոված է բացառապես ՏՄՊՊՀ-ի անգործությամբ։ Մի շարք բանալի բառեր կան՝ 100 տոկոս զեղչ, լրկվիդացիոն գներ, գնեք մի ապրանք և 3-ը ստացեք […]

Կան փակ ճանապարահատվածներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանում, Աբովյանում, Եղվարդում, Գյումրիում եւ Աշոցքում տեղում է ձյուն: Սաստիկ բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փակ են Գորիս-Սիսիան, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները: Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից): Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Նույն գերատեսչությունից նաեւ տեղեկացնում են , […]

Ճռճռան այց. Հրապարակ

«Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ինչպես և խոստացել էր, ժամանել է Հայաստան։ Սակայն մինչ բոլորը սպասում էին, որ նա իր կուսակցության մեկնարկի մասին պետք է հայտարարի, նա զբաղված է «Համահայկական մրցանակաբաշխություն 2016» կազմակերպելով։ Մի ճռճռան խորագրի ներքո՝ «Համազգային միասնությունը՝ հավաքական ուժի և հզորության գրավական», նա մրցանակներ է բաժանելու «գիտական և ստեղծագործական աշխատանքների» համար»։ Մանրամասները՝ […]

Աշոտյանի հարցը լուծվեց. Հրապարակ

«Մինչև երեկ անհայտ էր, թե արդյոք ԿԳ նախարարի պորտֆելը կտան ՀՅԴ-ին, որը երկու ոտքը դրած մեկ կոշիկի մեջ, պահանջում էր այն, ընդհուպ պատրաստ ին երկու պորտֆել՝ սոցապնախարարության և Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնը զիջել, միայն թե ԿԳՆ-ն տան իրենց։ Ըստ որոշ լուրերի, քննարկվում Էր երկու թեկնածություն՝ Լևոն Մկրտչյան, Աղվան Վարդանյան։ Ասում Էին, թե Սերժ Սարգսյանն առաջին […]

ԱԱԾ պետի նոր թեկնածուն. ՀԺ

««Հժ» թղթակցին հայտնի է դարձել, որ երեկ ուշ երեկոյան Բադրամյան 26-ում նախատեսված էր Սերժ Սարգսյանի և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հանդիպումը։ Օրակարգում, բնականաբար, ՀՀԿ-ՀՅԴ բանակցություններն էին։ Մենք արդեն տեղեկացրել ենք, թե դաշնակցությանը որ նախարարություններն են տրվելու տեղեկություններ կային նաև ՀՅԴ-ին 2 մարզ հանձնելու մասին։ Երեկ հայտնի դարձավ, որ բացի Արմավիրի մարզից, քննարկվում է Շիրակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29      
ՀունվարիՄարտի