09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2, 2016

«Փողոցային երաժիշտների օր» Երևանում

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան  Էրիկաս Պետրիկասի հետ: Հյուրընկալելով լիտվացի դեսպանին քաղաքապետ Մարգարյանը կարեւորել է երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամական Հարաբերությունները եւ ընդգծել լիտվական քաղաքների եւ, մասնավորապես, մայրաքաղաք Վիլնյուսի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Դեսպան Պետրիկասը նշել է, որ լիտվական կողմը եւս շահագրգիռ է Երեւանի հետ համագործակցության շրջանակների ընդլայնման հարցում […]

Սամվել Ալեքսանյանը սրտնեղած է

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին ընդառաջ լրագրողները վրդովեցրին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Ալեքսանյանը համառորեն խուսափում էր լրագրողների հետապնդումներից իր ոճի մեջ:  Հարցին՝ թե  համապատասխանում է իրականությանը տարածված տեղեկատվությունը, ըստ որի՝  «Երևան Սիթի» խանութների ցանցում զինվորների համար նախատեսված խտացրած կաթ է վաճառվում. «Երբ ճիշտը կգրեք խտացրած կաթի մասին, նոր կպատասխանեմ ձեր հարցերին: Նման բան չկա, իրանք […]

«Ով ես դու՝ մի կռուշկա նավթ ուզող …». գազային կրքեր /վիդեո/

Ռուբլու անկման հետեւանքով , Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների հարազատներին ուղարկված դրամական միջոցները, որոնք կազմում էին մոտ երկու միլիարդ դոլարին համարժեք դրամ գումար, այսօր խիստ նվազել են, նշում է ԱԺ հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը: Այդուհանդերձ, Այվազյանի խոսքով՝ երկու-երեք տարի հետո Ռուսաստանը տնտեսական վերելք կապրի: Ռուբլու արժեզրկումը ոչ ցանկալի հետեւանք է ենթադրում նաեւ Հայաստանի համար, նշում է […]

Մխիթարվում են /վիդեո/

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում երկու հակահայկայան բանաձեւերին, որոնցից մեկն ընդունվեց, մյուսը՝ մերժվեց, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանը միտումնավոր ամեն ինչ անում է՝ վնասելու եռանախագահների ջանքերին ու Մինսկի խմբի ձևաչափին։ Նա նշեց, որ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը Ուոլթերի զեկույցի առնչությամբ անակնկալ չէր ոչ ԵԽԽՎ պատվիրակների, ոչ էլ Ադրբեջանի համար: Նախարարը կարեւոր համարեց այն փաստը, որ […]

Կրակոցներ՝ Դսեղում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Դսեցի առողջության կենտրոնի մոտակայքում հնչած կրակոցների դեպքի առթիվ: 2016 թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 21:15-ին, Դսեղի առողջության կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ձախ սրունքի հրազենային վնասվածքով բուժօգնություն է ստացել Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Ա.Խաչատրյանը, ով հետո տեղափոխվել է «Վանաձորի […]

Հռոմի պապը կնկարահանվի արկածային ֆիլմում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը  կմարմնավորի ինքն իրեն ընտանեկան արկածային «Արեւի մյուս կողմում» (Beyond the Sun) ֆիլմում: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն առաջին անգամ կմասնակցի գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին։ Ֆիլմի վրա աշխատանքը կսկսվի 2016 թվականի առաջին կեսին Իտալիայում։ Ասյ մասիան հայտնում է  Variety-ը։ Ինչպես նշում է պարբերականը՝ « Հռոմի պապը անձամբ է խնդրել կինեմատոգրաֆիստներին ստեղծել ֆիլմ, որը կբացատրի երեխաներին Հիսուսի […]

Եթե կան գրավյալ տարածքներ, ապա դրանք գրավվել են ԼՂՀ-ի կողմից. ՀԱԿ

«Մեր հասարակությանը հետաքրքրում է, թե ի՞նչ է իրականում կատարվել ԵԽԽՎ-ում: Սա իրականում դիվանագիտական տեխնիկայի հետ է կապված: Բայց պետք է հասկանանք,  որ այն ինչ կատարվեց Ստրասբուրգում ձախողում էր, ինչպես պնդում եմ ես,  թե՞ դիվանագիտական հաղթանակ, ինչպես պնդում են իշխանությունները»,-այսօր հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Զուրաբյանը մանրամասն ներկայացրեց ստեղծված իրավիճակը, պնդելով , որ ադրբեջանական քարոզչամեքենան […]

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին եւ Հունգարիային մինչեւ մայիս ժամանակ է տվել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին և Հունգարիային մինչև մայիսի 12-ը ժամանակ է տվել պատասխանելու ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և վաղաժամ ազատ արձակելու գործով դատարանի կողմից այդ պետություններին ուղղված հարցերին: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՄԻԵԴ-ում դիմումատու` հայ սպա Գուրգեն Մարգարյանի հարազատների շահերի պաշտպան Նազելի Վարդանյանը, դիմող կողմը ձգտում է ամեն ինչ անել, որ Հայաստանի Հանրապետությունը […]

Մեկ շաբաթում՝ 380 երեխա

Ինչպես տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հունվարի 22-28-ը Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր- համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 34 հազար 45 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 380 երեխեղեկացնում, որ ա՝ 201 տղա, 179 աղջիկ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29      
ՀունվարիՄարտի