02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Փողոցային երաժիշտների օր» Երևանում

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան  Էրիկաս Պետրիկասի հետ:

Հյուրընկալելով լիտվացի դեսպանին քաղաքապետ Մարգարյանը կարեւորել է երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամական

Հարաբերությունները եւ ընդգծել լիտվական քաղաքների եւ, մասնավորապես, մայրաքաղաք Վիլնյուսի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Դեսպան Պետրիկասը նշել է, որ լիտվական կողմը եւս շահագրգիռ է Երեւանի հետ համագործակցության շրջանակների ընդլայնման հարցում եւ վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը երկուստեք հարաբերությունները գործնական դաշտ տեղափոխելու ուղղությամբ:

Դեսպանը Երեւանի քաղաքապետին առաջարկել է Լիտվայում արդեն ավանդական դարձած «Փողոցային երաժիշտների օր» փառատոնն անցկացնել նաեւ Երեւանում, որին ի պատասխաբ Տ. Մարգարյանը հայտնել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցելու, որպեսզի Երեւանում նույնպես կազմակերպվի եւ անցկացվի նմանատիպ փառատոն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ