Հռոմի պապը կնկարահանվի արկածային ֆիլմում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կմարմնավորի ինքն իրեն ընտանեկան արկածային «Արեւի մյուս կողմում» (Beyond the Sun) ֆիլմում:
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն առաջին անգամ կմասնակցի գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին։ Ֆիլմի վրա աշխատանքը կսկսվի 2016 թվականի առաջին կեսին Իտալիայում։ Ասյ մասիան հայտնում է Variety-ը։
Ինչպես նշում է պարբերականը՝ « Հռոմի պապը անձամբ է խնդրել կինեմատոգրաֆիստներին ստեղծել ֆիլմ, որը կբացատրի երեխաներին Հիսուսի ուղերձը։ Նախագծի հիմքում ընկած է Նոր Ավետարանը։ Գլխավոր հերոսները կլինեն երեխաները, ովքեր սցենարիստ Գրասիելա Ռոդրիգեսի մտահղացմամբ՝ կխորհրդանշեն առաքյալներին», – նշում է պարբերականը եւ հավելում. «Մեզ համար դա պարզապես ֆիլմ չէ, այլ կարեւոր հասարակական եւ հոգեւոր ուղերձ»
Նախագծի պրոդյուսեր Անդրեա Իերվոլինոն նաեւ հայտնել է, որ ֆիլմի վարձույթից ստացված շահույթը ծրագրվում է փոխանցել բարեգործությանը։
Տեղեկացնենք, որ Ֆրանցիսկոս պապը երբեք հանդես չի եկել որպես դերասան, սակայն մեծ ուշադրությամբ հետեւում է կինեմատոգրաֆիային, հաճախակի հանդիպումներ է ունենում դերասանների հետ, քննարկում այս կամ այն կինո նախագիծը դրանց ստեղծողների հետ։