25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ով ես դու՝ մի կռուշկա նավթ ուզող …». գազային կրքեր /վիդեո/

Ռուբլու անկման հետեւանքով , Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների հարազատներին ուղարկված դրամական միջոցները, որոնք կազմում էին մոտ երկու միլիարդ դոլարին համարժեք դրամ գումար, այսօր խիստ նվազել են, նշում է ԱԺ հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը: Այդուհանդերձ, Այվազյանի խոսքով՝ երկու-երեք տարի հետո Ռուսաստանը տնտեսական վերելք կապրի:

Ռուբլու արժեզրկումը ոչ ցանկալի հետեւանք է ենթադրում նաեւ Հայաստանի համար, նշում է  տնտեսագետ Վարդան Բոստանջյանը,միեւնույն ժամանակ խորհուրդ տալիս երկրորդ պլանում թողնել արտաքին ազդակները:
Անդրադառնալով Իրան -Հայաստան հարաբերություններին Բոստանջյանը նշեց, որ մեծ հաշվով մեր երկիրը Իրանի համար ոչ հաղորդակցության, ոչ շուկայական առումով հետաքրքրություն չի ներկայացնում` «ով ես դու՝ մի կռուշկա նավթ ուզող …»:

ՀՀ-ն կարող է Իրանի համար դառնալ ֆինանասական հոսքերը , ապրանքների տեղաշարժերը ղեկավարող պետություն, բայց  Իրանը կարող է դրանից օգտվել, երբ մեր իշխանությունները համապատասխան կեցվածք ընդունեն:

Վարդան Այվազյանին հունից հանեց հարցադրումը, թե Իրանը պատրաստ է Հայաստանին  էժան գազ մատակարարել, սակայն մեր կողմից ոչ մի քայլ չի ձեռնարկվում: Այվազյանի պնդմամբ, երբեվիցե նման բան չի եղել:

Վարդան Այվազյանը եվս մեկ հայտարարություն արեց: Պատրաստ է ցանկացած մեկի հետ վիճել՝ ապացուցելու համար,որ ԵՏՄ-ն ճիշտ ընտրություն է: Միգուցե հիմա ամբողջական լծակներից մեր երկիրը չի օգտվում,սակայն դա ըստ հանրապետական պատգամավորի չի նշանակում,որ կայացվել է սխալ որոշում:

Մանրամասները տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ