18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Բակո Սահակյանը բավարար է գնահատում

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են , որ այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության այս տարվա անդրանիկ նիստը:

Նախագահ Սահակյանն իր ելույթում անդրադարձել է 2015 թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությանը երկրի վրա՝ նշելով, որ ժամանակին ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումների շնորհիվ հաջողվել է մեղմացնել այն եւ ապահովել ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերը:

Խոսելով 2015 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում կառավարության կատարած աշխատանքների մասին՝ նախագահը, ընդհանուր առմամբ, դրանք գնահատել է բավարար:

Ինչ վերաբերում է 2016թ. անելիքներին՝ Բակո Սահակյանը կարեւորել է բյուջետային միջոցների արդյունավետ, խնայողաբար ու նպատակային օգտագործումը՝ հավելելով, որ դրանք պետք է ունենան սոցիալական ուղղվածություն:

Բ. Սահակյանը  վերջում կոնկրետ հանձնարարականներ է տվել 2016 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ՝ նշելով, որ կառավարությունից եւ նրա ստորաբաժանումներից ակնկալում է ակտիվ, արդյունավետ ու համակարգված աշխատանք:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ