Բախշյանն առաջարկում է այսպես հաղթահարել դասերի բացթողումները
«Կրթության մասին օրենքը սահմանում է հեռահար կրթության ձեւը: Բոլոր դպրոցներն ապահովված են ինտերնետով: Ընտանիքների մեծ մասն ունի համակարգիչներ: Պետք է մտածել ինչպես նման դեպքերում օգտագործել հեռավար կրթության տարբերակը, որպեսզի երեխան տանը նստած՝ չկտրվի կրթական գործընթացից»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության քարտուղար, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: Անահիտ Բախշյանը առաջարկ ունի, որը կօգնի վերացնելու դասերի երկարաձգման հետևանքով թերացումները:
Բախշյանը առաջարկում է կիրառել հեռավար ուսուցման մեխանիզմներ. «Դրանց բացակայությունը գուցե մեր դանդաղկոտության հետեւանքն է: Ուսուցիչների մեծամասնությունը նոր է համակարգչի համը առնում եւ օգտագործում որպես գործիք: Որ լսեն հեռավար ուսուցման մասին՝ կասեն՝ վա՛յ, դա էլ ու պրծ… Ուսուցիչը չպետք է սահմանափակվի ատեստավորման ժամանակ համակարգիչը միացնել-անջատել սովորելով»:
Բախշյանի խոսքով՝ հեռավար կրթության համակարգը պետք է շարունակական լինի, այն կարող է փոխարինել «երեկոյան» դպրոցներին. «Որքան համակարգիչը հեռավար կրթությունը մտցնի ընտանիք, վերջինս այնքան շատ կմտածի այդ ուղղությամբ: Պետությունը մարզ առ մարզ իրականացնելու է «մեկ աշակերտ-մեկ համակարգիչ» ծրագիրը»:
Մանրամասները` տեսանյութում: