28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 11, 2015

Հանրաքվեին կարելի է մասնակցել ID քարտերով. ԱԺ-ն քվեարկեց

Քիչ առաջ 74 կողմ, 13 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: ՀՀԿ-ական պատգամավորների հեղինակած փաթեթով լուծվում է Սահմանադրական հանրաքվեին այն 180 հազար քաղաքացիների քվերակության հարցը, ովքեր անձնագրի փոխարեն նույնականացման քարտեր ունեն: Օրենքով սահմանվում է, որ միայն նույնականացման քարտ ունեցող […]

Չի ուզում երեխաները սոված ապրեն. ինքնահրկիզման փորձ Երևանի կենտրոնում

Երեխաների հետ ինքնահրկիզման փորձ կատարած կինը սոցիալական ծանր պայմաններում ապրում : Երևանի կենտրոնում երեկ՝ նոյեմբերի 10-ին ինքնահրկիզման փորձ կատարած 40-ամյա կնոջ վիճակը ծանր է: Նա գտնվում է «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի» վերակենդանացման բաժանմունքում. այս մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի» ղեկավար Նորայր Դավիդյանը: Տեղեկացնենք, երեկ երեկոյան՝ ժամը 23.10-ին Տարածքային կառավարման եւ […]

Դավութօղլուն կայցելի Ադրբեջան

Թուրքիայի վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն, Թուրքիայում  նոր կառավարության ձևավորումից հետո պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան: Թուրքական «Bugun» թերթի կայքի հաղորդմամբ` Դավութօղլուն իր օտարկրյա այցերի շրջանակներում առաջինը կայցելի այպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն , այնուհետև Ադրբեջան և Իրաք, գրում է Ermenihaber.am-ը: Նշենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած […]

Եթե բռնություններ սկսվեն

«Մենք գտնվում ենք հանրաքվեի ակտիվ քարոզչական շրջանում, և Հայաստանը միջազգային մշտադիտարկման տակ է: Եթե բռնություններ սկսվեն հիմա, ապա դրանով կապալեգիտիմացվի հանրաքվեն: Թող վարչախումբը մտածի այդ մասին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը` մեկնաբանելով Ժիրայր Սեֆիլյանին հարցաքննության հրավիրելու մասին տեղեկատվությունը: Այլ մանրամասներ Չուգասզյանը խոստացավ հաղորդել օրվա երկրորդ կեսին: Հիշեցնենք, նոյեմբերի 10-ին, երեկոյան ժամը 21-ին, մի […]

Նրանք վախենում են հայերից․ Մոսկվան բացահայտում է ԼՂ հարցի բանակցային մանրամասները

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում էր, այստեղ նա խոսեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։ Լավրովը Հայաստան եկավ Բաքու կատարած այցից երկու ամիս անց։ Այցերի ընթացքում, սակայն, կողմերին հաշտեցնելու փորձերի մասին չխոսվեց, գրում է kommersant.ru-ն։ Պարբերականը նշում է, որ այս կոնֆլիկտը ձգվում է 1988 թվականից, որ ներկայումս իրավիճակը անչափ լարված է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խոսում է «լայնամասշտաբ […]

Զգուշացնում են վարորդներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին` ժամը 9:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են : ՀՀ տրանսպորտի և կապի […]

Մոսկվան բացում է փակագծերը ԼՂՀ հարցի շուրջ. Հայկական ժամանակ

«Երեկ «ՀԺ»–ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ անդրկուլիսյան նոր գործընթաց Է ընթանում, որի հիմնական նախաձեռնողը Ռուսաստանի Դաշնությանն Է։ Ըստ իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների, Ռուսաստանը փորձում Է Հայաստանին համոզել Ադրբեջանին հանձնել մի քանի շրջան, որի շնորհիվ հույս ունի կկարողանա ստանալ Ադրբեջանի համաձայնությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում։ Կարճ ասած, ՌԴ-ն […]

Երիտասարդության օրը` Սոսոյի հետ /ֆոտո/

Նոյեմբերի 10-ին Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել պաշտոնական արարողություն՝ նվիրված նոյեմբերին նշվող երիտասարդական տոներին (նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է, իսկ նոյեմբերի 17-ը՝ Ուսանողության միջազգային օրը)։ Շնորհավորական ուղերձներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։ Երիտասարդներին շնորհավորելով և առանձնացնելով նրանց դերը մեր երկրի […]

Էրդողանն ու Օբաման պայմանավորվել են

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Թուրքական  «gazetevatan» լրատվամիջոցի հաղորդմամբ` հեռախոսազրույցի ժամանակ, ԱՄՆ-ի նախագահը շնորհավորել է Թուրքիայի նախահագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը: Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամը, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հարցը, ինչպես նաև սիրիական ընդդիմությանը զինելու խնդիրը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի