28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 11, 2015

«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն է սպասվում

Կառավարությունը հարկ վճարողներին հնարավորություն կընձեռի առցանց եղանակով իմանալ իրենց հարկային պարտավորությունները ըստ հարկատեսակների, կատարած վճարումների: Ազգային ժողովը քննարկում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը բխում է հարկային վարչարարության արդիականացման ռազմավարությունից՝ հիշեցնելով, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը […]

Ջերմաստիճանն էլի կնվազի

Նոյեմբերի 12-ին, 14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 13-ին, 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը։ Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը, 14-ին, 15-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով: Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ: Երևանում նոյեմբերի 12-ին, 14-ին հնարավոր է անձրև: 13-ին, 15-16-ին սպասվում […]

Օպերլիազորը չարաշահել է պաշտոնական լիազորությունները

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ մեղադրվող և 2001 թվականից հետախուզման մեջ գտնվող Գագիկ Հ.-ի նկատմամբ քննիչի կողմից քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացված չլինելու պայմաններում, ՀՀ  ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի օպերլիազորը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, կայացրել է ծանր հանցագործություն կատարած Գագիկ Հ.-ի նկատմամբ հայտարարված հետախուզումը […]

«Կարգին Հայկո»-ի սահմանադրական ճակատը

«Ընդդեմ տրանսպորտի թանկացման», «Ընդդեմ էլեկտերէներգայի թանկացման» հանրային սոցիալական ընդվզումների ժամանակ որոշ մտավորականներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ կանգնեցին ցուցարարների կողքին : Henaran.am-ը ակտիվիստ, դերասան Հայկ Մարությանին (Կարգին Հայկո) հարցրեց` ո՞ր ճակատում է այս անգամ, և քանի որ հիմնականում ընդդեմ իշխանության է հանդես գալիս, արդյո՞ք պատրաստվում է միանալ «Ոչ»-ի ճակատին: Պարզվում է` նա դեռևս չի կողմնորոշվել. «Ես բազմիցս նշել եմ, […]

Հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման

Գերմանիան հաջորդ տարի նախագահելու է ԵԱՀԿ-ում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով խորհրդատվություն կունենան Գերմանիայի հետ։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Այսօր մենք խորհրդատվություն կունենանք Գերմանիայի հետ, որը ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիրն է: Միասին կաշխատենք հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման»,- գրել է Ուորլիքը:

Ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր /ֆոտո/

ԱՄՆ-ում թեթեւշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել, ինչի հետեւանքով 9 մարդ է մահացել։ Ինչպես հայտնի է դարձել, Hawker 25 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Օհայոյի նահանգի Ակրոն քաղաքից ոչ հեռու: Գետնին ընկնելուց առաջ ինքնաթիռը հարվածել է բնակելի շենքի, գրում է Ria.ru-ն: Տեղական էներգետիկական ընկերության տվյալներով՝ միջադեպի հետեւանքով ավելի քան 1,5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Ներկայում հաստատված է, […]

ԱԺ-ն ընդունեց դատախազների աշխատավարձերի բարձրացում նախատեսող օրենքի նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց մարզային դատախազների աշխատավարձերի բարձրացում նախատեսող օրենքի նախագիծը: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 67, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 8 պատգամավոր: Օրենքի նախագծով առաջարկվում է մարզի դատախազների, ինչպես նաև կայազորի զինվորական դատախազի աշխատավարձերի համար սահմանված 7.5 գործակիցը բարձրացնել և դարձնել 8:  

Կառավարությունն առաջարկում է ազատել հարկերից

Կառավարությունն առաջարկում է պետական հարկերից ազատել Հայաստանում զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ձեռնարկատերերին: Ազգային ժողովը քննարկում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը հիշեցրեց, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից Հայաստանում ներդրվեց ընտանեկան ձեռնարկատիրության համակարգը, ինչը նշանակում էր, որ ընտանիքի մեկ կամ մի քանի […]

Արցախի անկախության հարցով խորհրդատվություններ կանցկացվեն Վաշինգտոնում

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում երկօրյա խորհրդատվություն կիրականացնի Արցախի անկախության հարցով, գրում է «Ասպարեզ»-ը: «Մենք ուրախ ենք նման հնարավորություն ընձեռել ԱՄՆ-ում Արցախի բարեկամներին և քաջալերել օրենսդիրներին` ընդդիմանալու Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությանը»,- նշել են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևելյան շրջանի ղեկավար Ստեֆան Մեսրոպյանն ու Արևմտյան շրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը: Նրանք ընդգծել են, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի