28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 11, 2015

« … ու ստիպված հատում ես հոծ գիծը` այն «սուրբ» գիծը»

«Փողոցների չարաբաստիկ կարմիր գծերը, աղբամանները կարծես հատուկ գծանշվում, տեղադրվում են այնպիսի վայրերում, որպեսզի միայն խոչընդոտեն երթևեկությանը: Նրանք, որոնք մեքենա են վարում, կհիշեն կամ արդեն այսուհետ կնկատեն իմ ասածն ու անշուշտ կհաստատեն … Կարմիր գծերը հաճախ գծանշվում են մինչև խաչմերուկների հատման վայրը, հնարավորություն չտալով խաչմերուկին մոտենալիս վերադասավորվել կայանված մեքենաների պատճառով, ու ստիպված հատում ես շարքերի միջանկյալ […]

Սարսափելի միջադեպ․ դաստիարակչուհին 6 տարեկան երեխային պահել է վանդակում /վիդեո/

Զաբայկալեում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել։ Տեղի մանկատներից մեկի դաստիարակչուհուն ոստիկանները ձերբակալել են՝ երեխաներից մեկի հետ դաժան կերպով վարվելու համար, գրում է НТВ.Ru-ն։ Ինչպես պարզվել է, դաստիարակչուհին ծեծել է 6 տարեկան երեխային եւ նրան փակել վանդակում։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Ծրագիրը գերակատարվել է

Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել է բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման 2015 թվականի ծրագիրը: Ըստ այդմ, հարթ տանիքների մասով նախատեսված 79500 քմ փոխարեն փաստացի նորոգվել է 81700 քմ` թվով 850 շենքերում: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Թեք տանիքների դեպքում նախատեսված 45579 մետրի փոխարեն վերջնական արդյունքում նորոգվել […]

Ինձ մեղավոր չեմ համարում. վերաքննիչ դատարանը չհավատաց

Նոյեմբերի 11-ին, վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց լրագրող Արմենակ Դավթյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարությունը: Արմենակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2011թ-ից մինչև 2013թ օգոստոս ընկած ժամանակահատվածում խաբեության եղանակով Արթուր Գևորգյանի վստահությունը չարաշահելու միջոցով նրանից մաս-մաս առձեռն հափշտակել է ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերով `18 […]

Շոկ. Նախագահը լուսանկարվել է գեյ-հանդեսի համար /ֆոտո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դարձել է առաջին նախագահը, որը հայտնվել է սեռական փոքրամասնությունների համար նախատեսված հանդեսի շապիկին: Նրա լուսանկարը հրապարակվել է OUT ամսագրի շապիկին, որը մասնագիտացած է գեյ նորաձեւության եւ գեյ ոճի մեջ, տեղեկացնում է The Washington Times-ը։ Օբամայի նկարի վրա գրված է. «Մեր նախագահը», իսկ ներքեւում՝  «Դաշնակից, հերոս, սրբապատկեր»: Ամսագիրը սա «պատմական տարվա պատմական […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: […]

«Տեր Եսայի քահանան վիրավորել է մի ամբողջ ազգի». եզդիները համապատասխան քայլերի կդիմեն

«Տեր Եսայի քահանան վիրավորել է մի ամբողջ ազգի, ու եթե նա՝ որպես հոգևորական, չգիտակցի իր սխալն ու ներողություն չխնդրի, մենք կդիմենք համապատասխան քայլերի»,- Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց  եզդիական համայնքի ներկայացուցիչ, «Շամս» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Ռուստամ Բաքոյանը: Հիշեցնենք, որ Տեր Եսայի քահանա Արթենյանը  Qahana.am-ին տված զրույցներից  մեկի ժամանակ ասել էր, որ եզդին արևապաշտ է: «Եզդիների սրբավայր մտնելիս […]

ՔԿՀ-ում թմրամիջոց պարունակող դեղահաբ է պահվել

2015 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիշյալ քրեակատարողական հիմնարկի վարչական շենքի բժշկական սպասարկման աշխատակից Անահիտ Գ.-ի մոտից հայտնաբերել և վերցրել են զգալի չափերով «կոդեին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբեր: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը: ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից դեղահաբերն […]

«Ազգին սիրող տղա էր». Սողոմոն Քոչարյանին հուղարկավորեցին Եռաբլուրում /վիդեո/

Ցմահ ազատազրկման դատապարտված, 21 տարի անազատության մեջ գտնվող և հիվանդության պատճառով օրերս ազատություն ստացած հետախույզ Սողոմոն Քոչարյանին այսօր՝ նոյեմբերի 11-ին, հուղարկավորեցին Եռաբլուրում: Նա ցանկություն էր հայտնել, որ իրեն հուղարկավորեն զինվորականի հագուստով. այդպես էլ արվեց: Նախկին հետախույզի հուղարկավորությանը ներկա էին հարազատները, ընտանիքի անդամները, մարտական ընկերները: Մորեղբայրը՝ Անաստաս Զախարյանը պատմեց, որ դեռ մանկուց Սողոմոնը հայրենիքին նվիրված զավակ է եղել. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի