28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 11, 2015

Ի՞նչ կտա հարկային նոր օրենսգիրքը

Հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունները խարխլում են համակարգի կայունության և կանխատեսելիության սկզբունքները: Կառավարությունն այն կարծիքին է, որ հարկավոր է ստեղծել այնպիսի դաշտ, որը երկարաժամկետ հատվածում բիզնեսի համար կապահովի կայուն և կանխատեսելի միջավայր, ինչի ուղղությամբ արդեն առաջին քայլերն են արվում՝ հարկային նոր օրենսգրքի մշակման եղանակով: Այս մասին Ազգային ժողովում «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու […]

Տնտեսության հենասյունը կառավարության ոլորտում ՀՊՏՀ-ն պետք է լինի. Հ. Աբրահամյան

Հովիկ Աբրահամյանի համոզմամբ՝ համալսարանական գիտությունը պետք է առաջանցիկ տեմպով զարգանա մյուս բնագավառների համեմատ, և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը պետք է լինի կառավարության հենասյունը տնտեսության զարգացման գործում: «Համոզված եմ, որ շնորհիվ նաև այս ներկայացուցչական գիտաժողովի` հայրենական տնտեսագիտության ներկայացուցիչները և արտասահմանցի հետազոտողները, բոլոր մասնակիցները և նրանք, ովքեր կծանոթանան գիտա­ժողովի նյութերին, կձևավորեն սեփական պատկերացումները տնտեսա­գի­տութ­յան և երկրի սոցիալ-տնտեսական […]

Ի՞նչ հանգամանքներում է մահացել Լևոն Մութաֆյանը. մանրամասներ

Նոյեմբերի 11-ին Երևանի Զաքյան փողոցում՝ «Աստորիա» հյուրանոցի սենյակներից մեկում, հայտնաբերվել է թատերագետ Լևոն Մութաֆյանի դին: Այս տեղեկատվությունը հաջորդեց թատերագետի մահվան մասին բոթին: Henaran.am-ը զրուցել է Մութաֆյանի գործընկերների հետ:Ասացին` առողջական խնդիրներ չի ունեցել, համենայնդեպս բողոքներ չեն լսել: Ավելին, երեկ հեռախոսազրույց է ունեցել գործընկերոջ հետ:  «Երեկ էլ սովորականի նման աշխատել է»,- ասաց  գործընկերուհիներից մեկը: Մութաֆյանի ծանոթներից տիկին Ռուզաննան, նշեց, որ […]

Սիրուշոն ԱՄՆ-ում կայացած իր մենահամերգից նոր լուսանկարներ է հրապարակել

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել նախորդ  տարի Լոս Անջելեսում տեղի ունեցած իր մենահամերգից: «Մեկ տարի առաջ` այսօր, Լոս Անջելեսի ամենահեղինակավոր սրահներից մեկում` “Nokia Theater”-ում, տեղի ունեցավ իմ մենահամերգը: Դա իմ ամենամեծ և տպավորիչ համերգներից էր: Չեմ մոռանա հազարավոր մարդկանց ժպիտները և ջերմությունը, որն իմ մի քանի ամիսների աշխատանքի լավագույն գնահատականն էր»,-գրել […]

Զգալի առաջընթաց ենք արձանագրել ՏՏ զարգացման բնագավառում. վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) մասնակցել է «Գիտելիք, նորաստեղծություն և զարգացում» խորագրով ՀՊՏՀ 25-րդ գիտաժողովի բացմանը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Կառավարության ղեկավարը, ողջունելով գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին, նշել է, որ 21-րդ դարում տնտեսական զարգացման հիմքը գիտելիքը, նորարարություններն ու ստեղծագործական ներուժն են, և այս առումով պատահական չէ գիտաժողովի խորագրի […]

Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ հակաօդային պաշտպանության համակարգ կստեղծեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է կայացրել ստորագրել Կովկասում Հայաստանի հետ համատեղ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծման մասին, գրում է РИА Новости-ն։ Փաստաթղթում մասնավորապես ասվում է․ «Ընդունել ՌԴ կառավարության առաջարկությունը՝ ստորագրել համաձայնագիր ՌԴ-ի ու Հայաստանի Հանրապետության միջև հավաքական անվտանգության Կովկասյան շրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին: Հանձնարարել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը Ռուսաստանի ԱԳՆ-ի մասնակցությամբ […]

Մահացել է Լևոն Մութաֆյանը

Կյանքի 61-րդ տարում մահացել է թատերագետ Լևոն Մութաֆյանը: Լևոն Մութաֆյանը ծնվել է 1954թ. հոկտեմբերի 7-ին, Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքում: Աշխատել է տարբեր թատրոններում և խմբագրություններում: Henaran.am կայքի խմբագրակազմը ցավակցում է թատերագետի ընտանիքին և հարազատներին:

Սերժ Սարգսյանը թուլացնում է ինքն իրեն

«Հենարան» մամուլի ակումբում սահմանադրական բարեփոխումների շուրջ այսօր բանավիճեցին ՀՀԿ-ական, նախկիՆ ԱԺ նախագահ, պատգամավոր Սամվել Նիկոյանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Բուռն քննարկումների առիթ դարձած Սահմանադրության նախագծի 89/4 հոդվածը թեժացրեց բանավեճը.  Հարությունյանը այս հոդվածը համարում է փոփոխված փաթեթի ամենաթերի կողմը, որ «եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի