01 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Ի՞նչ կտա հարկային նոր օրենսգիրքը

Հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունները խարխլում են համակարգի կայունության և կանխատեսելիության սկզբունքները: Կառավարությունն այն կարծիքին է, որ հարկավոր է ստեղծել այնպիսի դաշտ, որը երկարաժամկետ հատվածում բիզնեսի համար կապահովի կայուն և կանխատեսելի միջավայր, ինչի ուղղությամբ արդեն առաջին քայլերն են արվում՝ հարկային նոր օրենսգրքի մշակման եղանակով:

Այս մասին Ազգային ժողովում «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

«Հայաստանում կատարվել է հարկային ընկալման հետազոտություն, որը կատարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: Այդ հետազոտությունը վկայում է, որ հարկային ընկալման տեսակետից հաճախակի փոփոխությունները բացասաբար են անդրադառնում»,- նշեց Միրումյանը:

Փոխնախարարի  խոսքով՝ հարկավոր է մշակել և ընդունել այնպիսի փաստաթուղթ, որը հնարավորինս զերծ կպահի հետագայում հարկային օրենսդրությունում փոփոխություններ կատարելու ոչ ցանկալի երևույթներից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ