26 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ի՞նչ հանգամանքներում է մահացել Լևոն Մութաֆյանը. մանրամասներ

Նոյեմբերի 11-ին Երևանի Զաքյան փողոցում՝ «Աստորիա» հյուրանոցի սենյակներից մեկում, հայտնաբերվել է թատերագետ Լևոն Մութաֆյանի դին: Այս տեղեկատվությունը հաջորդեց թատերագետի մահվան մասին բոթին: Henaran.am-ը զրուցել է Մութաֆյանի գործընկերների հետ:Ասացին` առողջական խնդիրներ չի ունեցել, համենայնդեպս բողոքներ չեն լսել: Ավելին, երեկ հեռախոսազրույց է ունեցել գործընկերոջ հետ:  «Երեկ էլ սովորականի նման աշխատել է»,- ասաց  գործընկերուհիներից մեկը:

Մութաֆյանի ծանոթներից տիկին Ռուզաննան, նշեց, որ Մութաֆյանի հետ հեռախոսազրույց է ունեցել այսօր 11 անց 30-ի սահմաններում. «Լևոնն իրեն լավ էր զգում: Պայմանավորվեցինք հանդիպել օրվա երկրորդ կեսին»:

Գործընկերները տարօրինակ են համարում Մութաֆյանի մահվան հանգամանքները, միաժամանակ խուսափելով հապշտապ դատողություններ անել: Չեն բացառում հանկարծամահ լինելու վարկածը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ