Վարչապետն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ: Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից և մասնավորապես, Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնից, որն արդիականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակում: Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Վարչապետին ներկայացվել է, […]