22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բարև Քեզ Ու Ձեզ…Այսօր Ողջույնի համաշխարհային օրն է

Ամբողջ աշխարհն այսօր՝ նոյեմբերի 21-ին նշվում է Ողջույնի համաշխարհային օրը: Տոնի գլխավոր նպատակն է լայն հասարակության ուշադրությունը բևեռել անձնական շփման կարևորությանը՝ խաղաղության պահպանման նպատակով, տեղեկացնում է Calend-ը:

Տոնը ստեղծել են ամերիկացի երկու եղբայրներ Մայքլ և Բրայան Մաքոմաքները 1973-ին՝ սառը պատերազմի «ամենաթեժ պահին», ի պատասխան Եգիպտոսի և Իսրայելի միջև հակամարտության: Օրն անհրաժեշտ էր որպես բողոքի նշան՝ ընդդեմ միջազգային լարվածության ուժեղացման:

«Անհրաժեշտ է պարզ, սակայն հասարակ արարք»,- որոշեցին եղբայրներն ու սիրալիր ողջույններով նամակներ հղեցին աշխարհի բոլոր ծայրերը՝ հասցեատիրոջը խնդրելով ողջունել ևս մեկին:

Նրանք իրենց գաղափարը չէին պարտադրում, այլ հասցեատիրոջը խնդրում էին գոնե ևս տասը հոգու ողջույնի նամակ հղել:

Այդ գաղափարը պաշտպանեց ավելի քան 180 պետություն, և այդ ժամանակից ի վեր Ողջույնի համաշխարհային օրը նշում են տարբեր տարիքի և մասնագիտության տեր մարդիկ՝ և´ խոշոր քաղաքական առաջնորդները, և´ արդյունաբերական մագնատները, և´ կինոյի ու հեռուստատեսության դեմքերը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ