Երկրի վրա 30-ամյա ցրտի շրջան է տիրելու․ գիտնական

Տյումենի գիտական կենտրոնի ակադեիկոս-գիտնական Վլադիմիր Մելնիկովը հայտարարել է, որ իր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մոտակա 30 տարին երկիրը հայտնվելու է ցրտի շրջանի տակ, այդ ընթացքում միջին ջերմաստիճանը 1,5−2 կլինի, հայտնում է REGNUM-ը։ Միեւնույն ժամանակ գիտնականը նշել է, որ ջերմաստիճանի նման նվազումը բացասական ազդեցություն չի թողնի մարդկանց առողջության վրա։