Կեղծ ահազանգ է եղել

Նոյեմբերի 20-ին, ժամը 15.22-ին տեղեկատվություն էր ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հիվանդանոցում ռումբ է տեղադրված: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Ժամը 15.53-ի դրությամբ իրականացվել է 95 հիվանդների տարհանում: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Ժամը 17.05-ի դրությամբ աշխատանքները դադարեցվել են. հիվանդանոցում ռումբ չի հայտնաբերվել: