Ահաբեկիչները 170 հոգու պատանդ են վերցրել Մալիում /վիդեո/
Զինված ահաբեկիչները Մալիի մայրաքաղաք Բամակոյում գտնվող «Radisson Blue»հյուրանոցում 170 մարդու են պատանդ վերցրել, որոնցից 140–ը հյուրեր են, 30–ը՝ հյուրանոցի աշխատակիցներ, գրում է РИА Новости–ն։ Նշվում է, որ ահաբեկիչները հյուրանոց են ներխուժել «Ալլա՛հ, աքբա՛ր» վանկարկումներով։ Տեղեկություններ կան 5 սպանվածի և տասնյակ վիրավորների մասին։ Արդեն հայտնի է, որ պատանդների թվում Ֆրանսիայի եւ Թուրքիայի քաղաքացիներ կան։