29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նա չէր երգում, նա աղոթում էր. «Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում»

«Շատ կուզեմ, որ ընթերցողներն ապրեն այն զգացողությունները, որ ես եմ ունեցել երեք տարիների ընթացքում: Լուսինեն անընդհատ ինձ հետ է եղել»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Մանվելյանը, ում` «Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ նախօրեին:

21-ամյա երիտասարդն այս պատասխանատու գործը դեռ 3 տարի առաջ է նախաձեռնել` ամբողջացնելու սիրելի երգչուհու ոչ միայն մարդկային, այլ նաև հոգևոր կերպարը. «Լուսինե Զաքարյանը առաջին ծիծեռնակն էր, որ համարձակություն ունեցավ իր աստվածային ձայնով հայ և օտար բեմերում հնչեցնել հայ հոգևոր երաժշտության սքանչելի նմուշները (շարականներ, տաղեր ու գանձեր)՝ կոչելով դրանց աշխարհիկ կյանքի: Եվ այս ամենը աստվածամերժության քարոզման խիստ պայմաններում: Պատահական չէր, որ նրան անվանում են Սրբուհի, Հրեշտակ, Լույս Լուսինե…»:

Մասնագիտությամբ արևելագետ, դեռևս ուսանող Սերգեյ Մանվելյանը նշում է, որ գրքի համար նյութեր հավաքելիս հանդիպել է երգչուհու ընտանիքի, գործընկերների, մշակութային գործիչների հետ: Արդյունքում կարողացել է շուրջ 200-ից ավելի կարծիք հավաքել երգչուհու մասին, որոնցից միայն 78-ն են ներկայացվել գրքում: Գրքում տեղ են գտել նաև լուսանկարներ, որոնք առաջին անգամ են ներկայացվում մշակութասեր հանրությանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ