29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Աղմուկ և լույս». Փարիզի ահաբեկչության վայրերում Շառլ Ազնավուրը և այլ հայտնիներ ֆլեշմոբ կանցկացնեն

Ֆրանսիացի հայտնի մարդիկ՝ հանրաճանաչ շանսոնյե Շառլ Ազնավուրը, դերասանուհի Սիլվի Տեստյուն, Արաբական աշխարհի ինստիտուտի նախագահ Ժակ Լանգը եւ այլոք, այսօր երեկոյան, տեղի ժամանակով 21:20-ին, Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների վայրերում ֆլեշմոբ կանցկացնեն՝ «Աղմուկ և լույս» խորագրով, գրում է  Huffington Post-ը:

Մի խումբ հայտնի մարդիկ նամակ են հրապարակել, որում մասնավորապես կոչ է արվում մեկ շաբաթ անց մոմեր և լույսեր վառել սրճարաններում, փողոցներում։

«Թող լինի աղմուկ և լույս, այնպես, որ նրանք հասկանան, թե ինչ են կորցրել: Մենք միասին կանենք սովորական ակցիա, այստեղ-այնտեղ, որպեսզի ցույց տանք, որ կրկին շարունակելու է փայլել մեր մշակույթը և ճառագել հույսի և եղբայրության լույս»,- ասված է նամակում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում մի շարք ահաբեկչություններ տեղի ունեցան, որի արդյունքում 130 մարդ զոհվեց։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ