17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Գազալցակայանները փորձաքննություն կանցնեն. փոխնախարար

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանն ԱԺ-ում լսումների ժամանակ հայատարարեց, որ դեռ կան գազալցակայաններ, որոնք չեն անցել փորձաքննություն, սակայն մինչև դեկտեմբերի վերջ բոլոր գազալցակայանները փորձաքննության են անցնելու, ուղղակի նրանց մեկ տարի ժամանակ էր տված:

«Տեխնիկական անվտանգության ապահովման խնդիրները» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ իր ելույթում շեշտեց, որ այս տարվա ընթացքում տեխնիկական խնդիրների հետևանքով դժբախտ պատահարներ են եղել` մասնավորեցնելով գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մահվան դեպքերը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ