10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 21, 2015

ԱՄՆ-ում էր ալկոհոլից կախվածությունը հաղթահարելու համա՞ր. Հրապարակ

«Ժառանգության» կուսակցապետ Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակը կարգավորվել է, եւ նա առաջիկա օրերին Հայաստան կվերադառնա: Տեւական ժամանակ է՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ում էր, ավելի վաղ մեզ հայտնի էր դարձել, որ նա մեկնել է ալկոհոլից կախվածությունը հաղթահարելու համար։ Եկող շաբաթվա կեսին էլ, մեր տեղեկություններով, կլինի «Ժառանգության» վարչության նիստ: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, սակայն, երեկ մեր լրագրողին հայտնել է, […]

Որեշել են «չոր փող» չբաժանել. Ժողովուրդ

Թերթին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի նախընտրական շտաբի ամենատարբեր ներկայացուցիչներ իրենց «ենթակաների», կազմակերպչական գծով պատասխանատուների հետ զրույցներում հավաստիացնում են, թե սահմանադրական հանրաքվեի համար ընտրակաշառք չի բաժանվելու: Սրա պատճառը ոչ թե այն է, որ իշխանությունները «դարձի են եկել» եւ գիտակցում են՝ գումարով քվե գնելը գլոբալ առումով լուրջ խնդիրներ է առաջացնում երկրում, այլ պարզապես […]

Արա Աբրահամյանի երկրորդ գալուստը. Հայկական ժամանակ

Երեկ թերթին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը Երեւանում տված իր վերջին մամուլի ասուլիսից հետո կտրականապես հրաժարվում է շփվել լրագրողների հետ, նոյեմբերի 23-ին Հայաստան է ժամանելու: Նա այստեղ կմնա մինչեւ նոյեմբերի 25-ը ներառյալ: Մեր տեղեկություններով, Աբրահամյանը միայնակ չի գալիս ՀՀ: Նրա հետ կլինի ինչ-որ խոշոր գործարար: Աբրահամյանը, ըստ մեր աղբյուրների, այս անգամ […]

Իշխանական ճամբարում` թիվ 1 պատրաստություն. Հրապարակ

Ինչքան մոտենում է հանրաքվեի օրը, իշխանական ճամբարում թիվ 1 պատրաստություն է նկատվում։ Կենտրոնական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը հորդորել է բոլոր ՀՀԿ-ականներին մի կողմ դնել հակասությունները եւ միավորվել հանուն «այո»-ի․ աշխատանքի հստակ բաժանում կատարել, լսել մարզային պատասխանատուների՝ մարզպետների ցուցումները: Բոլորը հասկանում են, որ հաղթանակի «դափնիները» կարող են ուրիշները վայելել։ «Որ չգնանք՝ էդ բոլորը կվերագրվի մարզպետին»,- նկատեց […]

Անբարեխիղճ գործատո՞ւ. Ժողովուրդ

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Երևանում կառուցված շքեղ առանձնատան շինարարության վրա աշխատած բանվորներին չի հաջողվել իրենց գումարներն ամբողջությամբ ստանալ։ Հիշեցնենք, որ մարզպետի առանձնատունը գտնվում Է Հաղթանակ զբոսայգու ներքևի մասում, այսպես կոչված՝ Մոնումենտի բլրին։ Թերթը տեղեկացավ, որ առանձնատան շինարարությանը մասնակցած արհեստավորներից մի քանիսը, որոնք իրենց խոստացված գումարն ամբողջության չեն ստացել, օրերս գնացել են Խաչատրյանի առանձնատուն, […]

Գնաց «ամերիկյան երազանք»-ի հետևից. Հայկական ժամանակ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով այլևս նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանը արտագաղթել է Հայաստանից։ Թերթին հայտնի դարձավ, որ նա գրին քարտ է շահել և օրերս մեկնել Է Ամերկայի Միացյալ Նահանգներ։ Մեհրաբյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատել Էր ընդամենը 2 շաբաթ առաջ նոյեմբերի 3-ին և ուղարկել Էր կադրերի ռեզերվ։ Կադրային […]

Ովքեր հարստանալ են ուզում

Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք ընկղմում-տանում են մարդկանց դեպի կործանում և դեպի կորուստ, որովհետև բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է, որին ոմանք ձգտելով՝ մոլորվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազում ցավերի մէջ։ Իսկ դու, ո՛վ մարդ Աստծու, փախի՛ր այդ բաներից և գնա՛ արդարության, աստվածապաշտության, հավատի, […]

Կուլ են գնում

Հարստության համար տքնությունը մաշում է մարմինը, և ծանր հիվանդությունը վանում է քունը: Մտահոգ տքնությունը վանում է քունը: Հարուստը տանջվում է ունեցվածք կուտակելու համար և հանգստանալիս հագենում է շվայտորեն վատնելով այն: Աղքատն աշխատում է զրկանքներով և հանգստանալիս էլ կարիքի մեջ է մտնում: Ով ոսկի է սիրում, չի արդարանա, և ով ապականություն է սիրում, նրանով կլցվի: Շատերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի